Բնակարան «Նոր Երևան» թաղամասում
Հաղթող դարձավ ք․ Վանաձորի բնակիչ Մարինե Ավետիքյանը, որի կտրոնը պատահականության սկզբունքով ընտրվեց հազարավոր մասնակցող կտրոնների միջից։
Հաղթող կտրոնը ուղիղ եթերի ընթացքում թմբուկից հանեց ամենափոքր հանդիսատեսներից մեկը՝ ապահովելով ընտրության ամբողջական թափանցիկությունը։
Բաց, թափանցիկ և արդար խաղարկություն
Վիճակախաղն անցկացվել է բաց և թափանցիկ ձևաչափով՝ ուղիղ եթերի ընթացքում։ Բոլոր մասնակցող կտրոնները նախապես տեղադրված էին խաղարկության թմբուկներում, իսկ հաղթողները ընտրվել են բացառապես պատահականության սկզբունքով։
Մասնակիցների ներկայությունը կամ բացակայությունը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ արդյունքների վրա․ յուրաքանչյուր կտրոն ունեցել է հաղթելու հավասար հնարավորություն։
Ուղիղ եթերի ձայնագրություն
Խաղարկության ամբողջ ընթացքը հեռարձակվել է ուղիղ եթերով և հասանելի է դիտելու համար։ Հաղթող բնակարանի կտրոնի ընտրության պահը կարող եք դիտել տեսանյութի 1:54:00–1:57:00 հատվածում։
Դիտել Facebook-ումՄիջոցառման լուսանկարներ
Շնորհակալություն վստահության համար
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին մեր նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սովորական գնումները կարող են վերածվել մեծ հնարավորությունների։
Հազարավոր հաճախորդներ մասնակցեցին խաղարկությանը, իսկ տասնյակ մասնակիցներ դարձան արժեքավոր մրցանակների հաղթողներ։ Եթե այս անգամ հաջողությունը Ձեր կողմը չէր, մի՛ տխրեք․ հաջորդ հաղթողը կարող եք լինել հենց Դուք։
Արդեն մեկնարկել է նոր՝ երկրորդ խաղարկությունը
«88» և «Ծիրան» սուպերմարկետների նոր գովազդային վիճակախաղն արդեն մեկնարկել է և կամփոփվի 88 օր անց։
Ամեն շաբաթ՝ 100% քեշբեք
Գովազդային վիճակախաղի ընթացքում ամեն շաբաթ մասնակիցների միջից պատահականության սկզբունքով ընտրվում են 20 հաջողակ գնորդներ, ովքեր ստանում են իրենց գնումների 100% հետվերադարձը բոնուսային հաշվին։
Այսպիսով, մինչև գլխավոր ամփոփումը տասնյակ մասնակիցներ արդեն ստանում են հաճելի անակնկալներ։
Ծանոթացեք գովազդային վիճակախաղի կանոններին
Մասնակցելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ամբողջական պայմաններին․ այնտեղ նշված են մասնակցության մեխանիզմը, գնման նվազագույն շեմը, մասնակից ապրանքները, կտրոնի պահպանման և հաղթողի նույնականացման պահանջները։
Սպասում ենք Ձեզ «88» և «Ծիրան» սուպերմարկետներում
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ PDF կանոններում, սոցիալական էջերում կամ անմիջապես խանութներում։